Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ռալֆ Յիրիկյանի ուղերձն Առաջնորդության դպրոցի շրջանավարտներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես պատրաստակամությամբ է իր փորձն ու հաջողության գաղտնիքները կիսել ուսանողների հետ. բացառություն չեն նաև Առաջնորդության դպրոցի սաները, որոնք բազմիցս առիթ են ունեցել հյուրընկալվելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում՝ մտերիմ զրույց ունենալով ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Այս անգամ, որպես Առաջնորդության դպրոցի վաղեմի բարեկամ և գործարար առաջնորդ՝ Ռալֆ Յիրիկյանը հրավիրվել էր մասնակցելու Առաջնորդության դպրոցի սաների ավարտական արարողությանը:

«Այստեղից ձեզ համար բացվում է մարտահրավերներով լի կյանքի նոր ճանապարհ՝ ընտրություն լայն հնարավորություններով: Ապագայի բոլոր տեսլականները խոստումնալից են և հեռանկարային: Այդ տեսլականները կյանքի կոչելու համար պահանջվում է ջանասիրություն, պատասխանատվության զգացում, տքնաջան աշխատանք, ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն և նպատակներին հասնելու վճռականություն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

«Առաջնորդ լինելը երբեք հեշտ չի եղել: Իրական առաջնորդը պետք է օրինակ ծառայի մյուսների համար, ուղղորդի, խանդավառի սեփական գաղափարներով: Սա հսկայական պատասխանատվություն է ենթադրում, ինչպես նաև պահանջում է լինել ուժեղ ու զգոն: Ականատես լինելով, թե ինչպիսի ոգևորությամբ, նվիրումով ու խանդավառությամբ եք դուք՝ Առաջնորդության դպրոցի ուսանողներդ ու դասընթացավարներդ, վերաբերվում ձեր աշխատանքին, վստահաբար կարող եմ ասել, որ ունեք ամեն ինչ՝ հաջողության հասնելու ճանապարհին հանդիպող բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար՝ գիտելիք, հմտություններ, գաղափարներ և երազանքներ: Համոզված եմ՝ ապագայում կլսեմ ձեզնից յուրաքանչյուրի նվաճումների մասին», – ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:
Ռալֆ Յիրիկյանը դասախոսություններով է հանդես եկել մի շարք կրթական, գործարար և տեխնոլոգիական հաստատություններում և համաժողովներում:

Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ, առավել քան 10 տարվա գործունեության ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է առաջատար թե հեռահաղորդակցության ոլորտում՝ ունենալով շուկայի ամենամեծ մասնաբաժինը, և թե՛ նորարարությունների ոլորտում: Ընկերությունը Հայաստանում հեռահաղորդակցության առաջին և միակ օպերատորն է, որն առաջարկում է ծառայություններ 4G ցանցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև առաջին ընկերությունն է, որը ներդրել և տարածել է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հայեցակարգը՝ որպես կորպորատիվ մշակույթի կարևոր բաղադրիչ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել է ԿՍՊ ծրագրեր տարբեր ոլորտներում՝ նպաստելով այդ ոլորտների կայուն զարգացմանը և երկրի տնտեսական աճին: Ընկերությունը զգալի ներդրումներ է կատարում առողջապահության, մշակույթի, գիտության, բնապահպանական իրազեկման, կրթության և համայնքային զարգացման ոլորտներում:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

IMG_2764

IMG_2763

IMG_2756

IMG_2746

IMG_2745

IMG_2723

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում