Թուրքական Kars թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը, ով երեկ այցելել է Կարս, հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցումն իր ներդրումը կունենա ոչ միայն Կարսի նահանգի, այլև Արդահանի ու Իգդիրի նահանգների համար:
Արսլանը հույս է հայտնել, որ ԲԹԿ-ի կառուցումը կավարտվի այս տարի: Խոսելով Կարսի հետ կապված երկաթուղային հետագա նախագծերի մասին՝ Արսլանը հիշատակել է այն ճեպընթաց գնացքով՝ Անկարայի, ինչպես նաև Իգդիրի միջոցով Նախիջևանի հետ կապը:
«Բացի այդ, Կարսը ճեպընթացով կկապվի Արդահանի հետ, ինչը նույնպես կարևոր է: Ավտոճանապարհների զարգացման հետ մեկտեղ դա կփոխի տարածաշրջանի դեմքը»,- նկատել է նա:









































