Sunday, 28 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Երեխաներն էլ հասարակության լիիրավ անդամներ են, ունեն հավասար իրավունքներ. Արտեմ Ասատրյան

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձ ում ասվում է.

«Հարգելի ծնողներ,

Սիրելի մանուկներ,

Շնորհավորում եմ Ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Թեև երեխաները միշտ էլ մեծահասակների ուշադրության կենտրոնում են և վայելում են նրանց սերն ու հոգատարությունը, այդուհանդերձ այս տոնական օրը կոչված է ևս մեկ անգամ հիշեցնելու մատաղ սերնդի դաստիարակության ու անհոգ մանկություն ապահովելու գործում մեծերի առաքելության մասին: Այս ուրախ ու բարի տոնն առիթ է նաև հիշելու, որ երեխաներն էլ հասարակության լիիրավ անդամներ են, ունեն հավասար իրավունքներ, որոնք նաև պաշտպանության կարիք ունեն:

Մեր երկրում, ինչպես և ողջ աշխարհում, կան բազմաթիվ երեխաներ, ովքեր ունեն ողջ հասարակության աջակցության կարիքը: Նրանք, նախևառաջ, սոցիալապես խոցելի ընտանիքներում ապրող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաներն են, այն երեխաներն են, ովքեր առաջին հերթին պետք է զգան այս տոնի ողջ բերկրանքն ու քաղցրությունը:

Երեխաների պաշտպանության ոլորտում Հայաստանի կառավարությունն այսօր հետևողականորեն իրականացնում է կանխարգելիչ քաղաքականություն, որպեսզի ոչ մի երեխա չհայտնվի խնամքի հաստատությունում, այլ՝ ապրի և մեծանա ընտանեկան միջավայրում: Այսօր իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են մեր երկրի հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանը։ Ծրագրերը շատ են, սակայն մեծ է նաև ցանկությունը՝ կարողանալ անել ավելին՝ մեր փոքրիկ քաղաքացիների երջանիկ մանկությունն ապահովելու համար:

Հարգելի մեծահասակներ, մեր երեխաները ոչ միայն մեր պաշտպանության, այլև սիրով և ընտանեկան ջերմությամբ շրջապատված լինելու կարիք ունեն: Առողջ ընտանեկան մթնոլորտը, ծնողների սերն ու հոգատարությունն ապահովում են, որպեսզի երեխան ապրի իր երազանքների գրկում: Այս պայմաններն են, որ ապահովելու են յուրաքանչյուր նոր սերնդի առավել հաջողակ, ինքնավստահ և նպատակասլաց լինելը:

Սիրելի փոքրիկներ, վստահ եմ, որ դուք կլինեք Ձեր ծնողների ձեռքբերումների ոչ միայն ժառանգողն ու պահպանողը, այլև՝ մեր երկրի ապագան ու հենասյունը, կլինեք այն զինվորների հետնորդները, ովքեր անձնվիրաբար ծառայում են մեր երկրին և կերտում են հաղթանակներ:

Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն, անամպ երկինք, վառ տպավորություներով լի օր, և թող իրականանան Ձեր բոլոր մանկական երազանքները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում