Թուրքական Haber7 թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Թուրքիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի շրջանակներում արգելվել է 49 հազար մարդու մուտքը երկիր:
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ Թուրքիայից վտարվել են օտար երկրների 3513 քաղաքացիներ, որոնց կասկածել են Սիրիայի ու Իրաքի տարածքներ ապօրինի ներթափանցման մեջ:
Նախարարը հայտարարել է, որ Թուրքիայում ԴԱԻՇ-ի հետ կապերի համար ընդհանուր առմամբ կալանավորվել է 590 այլազգի, այդ թվում նաև եվրոպական երկրների քաղաքացիներ. «Թուրքիան նախկինի նման համառորեն կպայքարի ԴԱԻՇ-ի դեմ»:












































