Վրացի գործարար, Վրաստանի խոշորագույն Fortuna ռադիոհոլդինգի համասեփականատեր Զուրաբ Չիգոգիձեն գնել է «Միմինո» ֆիլմի շարունակությունը նկարելու իրավունքները և մոտ ժամանակներս մտադիր է սկսել ֆիլմի արտադրությունը: Այս մասին հայտնում է RNS-ը:
Ենթադրվում է, որ ֆիլմը կթողարկվի հաջորդ տարի, այժմ կատարվում է ռեժիսորի ընտրություն, նախագիծը մշակման սկզբնական փուլում է:
Ֆիլմը նկարելու իրավունքները գնվելեն «Մոսֆիլմից», նաև անհատական սեփականատերերից՝ ֆիլմի սցենարի հեղինակներ Գեորգի Դանելիայից, Ռևազ Գաբրիաձեից, Վիկտորյա Տոկարևայից: Ֆիլմի երաժշտության իրավունքները գնվել են կոմպոզիտոր Գեորգի Կանչելիից՝ հայտնել է Զուրաբ Չիգոգիձեն:
«Միմինո» խորհրդային կատակերգությունն էկրան է բարձրացել 1977թ.: Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Գեորգի Դանելիան: Գլխավոր դերերը խաղացել են Մհեր Մկրտչյանը և Վախթանգ Կիկաբիձեն:











































