«101 Գրեյթ Գոլ» պորտալը Հենրիխ Մխիթարյանի «Լիվերպուլ» տեղափոխվելու կապակցությամբ, ակումբի երկրպագուներին սովորեցնում է, թե ինչպես է պետք ճիշտ արտասանել ֆուտբոլիստի ազգանունը: «Ահա, թե ինչպես է պետք ճիշտ արտասանել Հենրիխ Մխիթարյանի ազգանունը», – ասվում է կարճ ձայնագրության մեջ, – «M-Khi-Tar-Yan»:
Aravot.am–ը հղում անելով պորտալին նաև գրում է, եթե «Լիվերպուլ»-ը ձեռք բերի երեք անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մխիթարյանին, միանշանակ կհաղթի: Տեղադրելով «Շախտյոր»-ի Ուկաինայի չեմպիոն դառնալու կապակցությամբ տոնակատարության տեսանյութը, որտեղ Մխիթարյանը երգում է՝ «Ով սիրուն սիրուն»-ը՝ պորտալը գրում է, որ նման լավ ձայնով, «Լիվերպուլ»-ի նոր հայը գուցե պետք է սովորի՝ «Դու երբեք չես քայլի մենակ» երգը («You’ll Never Walk Alone», «Լիվերպուլ»-ի հիմնը):
«Տրիբունա» պորտալը գրում է, որ սոցիալական կայքերում Մխիթարյան ազգանունն արտասանելու նման տարբերակներ են առաջարկում՝ Henrik M’hi Tar Yan, Micky Ta Rian, Mekitaryan, Mickey Ryan:










































