Կոկորդիլոսի կաշվից Hermès Birkin պայուսակը աճուրդում վաճառվել է ավելի քան 300 հազար դոլարով՝ դառնալով պատմության մեջ ամենաթանկարժեք պայուսակը, հայտնում է Daily Mail-ը:
Պայուսակը պատրաստված է հատուկ այդ նպատակի համար մեծացրած 10-ամյա կոկորդիլոս-ալբինոսի կաշվից և զարդարված է 245 ադամանդներով: Նշվում է, որ պայուսակի գնորդը Ասիայից է:
Christie’s աճուրդի տանը հայտնել են, որ տարեկան թողարկվում է ընդամենը 1-2 այդպիսի պայուսակ: Նշվում է, որ Birkin պայուսակների այդ մոդելներին են նախապատվություն տալիս Վիկտորյա Բեքհեմը և Քիմ Քարդաշյանը:







































