Sunday, 21 06 2026
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ

Ե՞րբ կանդրադառնա Բաբայանն ամենակարևորին

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որ վերադարձել է Հայաստան և պատրաստվում է մեկնել Ղարաբաղ, ինչպես հայտարարել էր՝ մինչ մեկնելը երկրորդ հարցազրույցն է տվել Հայաստանում՝ «Սիվիլնեթին»:

Հարցազրույցը, որ առավել ծավալուն էր, քան առաջինը, և պարունակում էր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի առավել հանգամանալից գնահատականներ, փաստում է, որ Սամվել Բաբայանն իր գործունեությունը ծավալելու է իշխանությանն ընդդիմադիր դիրքում: Նա քննադատում է թե՛ պաշտպանական մարտավարությունը, թե՛ կազմակերպումը, թե՛ անգամ բանակի սպառազինության համալրման տրամաբանությունը:

Միևնույն ժամանակ Բաբայանը հայտարարում է, որ չի անդամակցի որևէ կուսակցության, բայց կոչ կանի իր համակիրներին աջակցել այն կուսակցությանը, որին կհամարի գաղափարակից: Բաբայանն, իհարկե, անուններ չի տալիս, սակայն փորձագիտական շրջանակները մեծ են համարում հավանականությունը, որ այդ կուսակցությունը կլինի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբումը»: Եվ, ամենայն հավանականությամբ, Սամվել Բաբայանը Լեռնային Ղարաբաղից կոչ կանի սատարել այդ կուսակցությանը՝ այդպիսով ապահովելով կուսակցության համար որոշակի խարիզմատիկ աջակցություն խորհրդարանական ընտրություններից առաջ:

Ի դեպ, այդ առումով հիշարժան է, որ 1999-ի խորհրդարանական ընտրություններին էլ Բաբայանի աջակցությունն էր վայելում «Իրավունք և միաբանություն» դաշինքը՝ բաբուխանյանա-գեղամյանական դաշինքը, որն այդ աջակցության շնորհիվ հայտնվեց խորհրդարանում:

Իհարկե, ենթադրություն է այն, որ Բաբայանը կարող է աջակցել ընդհանրապես որևէ կուսակցության կամ, մասնավորապես, «Համախմբում» կուսակցությանը: Տվյալ պարագայում, սակայն, սա չէ էականը, այլ այն, որ արդեն երկրորդ հարցազրույցի պարագայում ԼՂ պաշտպանության նախկին նախարարը բաց է թողնում ըստ էության ամենաառանցքային հարցը Ղարաբաղյան գործընթացում, որն իր բովանդակությամբ ընդհանրապես հայկական պետականության անվտանգության համար կոնցեպտուալ հարց է. ինչպե՞ս է նա վերաբերվում Մադրիդյան սկզբունքներին և այն հանգամանքին, որ հայկական կողմը բանակցում է որևէ պայմանով որևէ տարածքի փոխզիջման հարցի շուրջ:

Սամվել Բաբայանի մոտեցումներն այդ հարցի շուրջ անորոշ են, մինչդեռ այդ հարցը ըստ էության ունի նույն նշանակությունն ու իմաստը, ինչպես 2013 թվականին ԵՏՄ մտնել-չմտնելու հարցը: Իսկ փորձը ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը այդ հարցում ոչ միայն ընդդիմադիր չէր, այլև «պապից ավելի կաթոլիկ»: Եվ ինչպես ցույց տվեց իրադարձությունների զարգացումը, դա Հայաստանի և Ղարաբաղի համար բերեց լրջագույն մարտահրավերների, որոնք կասեցվեցին միայն թանկարժեք կյանքերի գնով:

Եվ ահա այս տեսանկյունից է, որ ներկայումս արդեն կոնցեպտուալ հարցը դարձել է վերաբերմունքը Մադրիդյան սկզբունքների հանդեպ, քանի որ դրանք կանխորոշիչ են ոչ միայն բանակցությունների, այլև, ըստ էության, աշխարհի հետ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների մասով:

Իսկ ապրիլյան պատերազմն այդ առումով իր գլխավոր դասերից մեկով ցուցանել է ոչ միայն ներքին կառավարման, պաշտպանության կազմակերպման անպատասխանատվությունն ու տեղ-տեղ հանցավոր գործունեությունը, ոչ միայն ներքին հարաբերությունների ամբողջ համակարգի վերանայման անհրաժեշտությունը, այլ նաև անհրաժեշտությունը՝ վերանայել աշխարհի ուժային կենտրոնների հետ հարաբերություններն ու ընդհանրապես Հայաստանի տեղի ու դերի վերաբերյալ պատկերացումները:

Իսկ դա նշանակում է վերանայել պետականության ընթացքի փիլիսոփայությունը, ինչի ինդիկատորն էլ Մադրիդյան սկզբունքներն են և դրանց հանդեպ հստակ վերաբերմունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում