Սիրիայում «Ջեբհաթ Ալ-Նուսրա» ծայրահեղական կազմակերպության գրոհայինները մահապատժի են ենթարկել 15-ամյա պատանու՝ հաղորդում է «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքը:
Տալաա Սուլեյմանը մահապատժի է ենթարկվել Դեյր Էլ-Զոր քաղաքում: Այս կերպ գրոհայինները վրեժ են լուծել սաուդացի վարձկանի սպանության համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին սիրիական ԶԼՄ-ները, տասն օր առաջ Հալեպում ծնողների աչքի առաջ սպանվել էին դեռահասին՝ «աստվածանարգության» համար: Ականատեսների վկայությամբ՝ 15-ամյա փողոցային առևտրական Մուհամադ Կատաան հրաժարվել է անվճար սուրճ տալ գրոհայիններին, ինչն առաջացրել է նրանց զայրույթը:









































