«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ մասնակցել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) վարչական նոր շենքի բացման արարողությանը:
40 հարկ և 200 մետր բարձրություն ունեցող շենքը գտնվում է Հեյդար Ալիևի անվան պողոտայի վրա: Շենքի կառուցումը մեկնարկել է 2010 թվականի հոկտեմբերին, երբ նավթի գները բարձր էին:
Սկզբնական շրջանում նախագիծը գնահատվում էր 235.4 միլիոն դոլար: Միայն նոր շենքի հարակից տարածքների բարեկարգումը խլել է մոտ 100 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ շենքի կառուցումն ու շրջակայքի բարեկարգումն արժեցել է 335 միլիոն դոլար:
Անկախ փորձագետները կարծում են, որ նոր շենեքի կառուցման համար անհրաժեշտ չի եղել նման գումար, և որ շենքի կառուցումը կապված է SOCAR-իմիջի բարձրացման հետ: SOCAR-ի բուն պարտքը գնահատվում է 6 միլիարդ դոլար:























































