Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

ՎՊ նախագահի ու գլխավոր դատախազի հանցավոր լռությունը

ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի ընթացքում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց 2012 թվականի ՎՊ տարեկան հաշվետվությունը: Ներկայացրեց բավականին խոսուն փաստեր, թե ինչպես են յուրացվում ՀՀ պետական բյուջեի գումարները, և ինչպես են որոշ ոլորտներից քամվում գումարներ:

Տպավորիչ էր հատկապես այն, որ հաշվետվությունը ներկայացնելիս ՎՊ նախագահի ձեռքին մեկ մետրանոց մալուխի կտոր էր, որի մեկ մետրը, նրա խոսքով, խանութներում արժե 110 դրամ, իսկ այդ մալուխը դատարանների շենքերը կառուցելու ժամանակ գնվել է 1007 դրամով: Սա, ըստ նրա, չարաշահման մեկ օրինակ է, և ինչպես պարզ դարձավ Ի. Զաքարյանի ներկայացրած հաշվետվությունից, յուրացումներ հիմնականում տեղի են ունեցել շինոլորտում, թեև նա աղաղակող փաստեր ներկայացրեց բոլոր ոլորտներում գրանցված խախտումների և չարաշահումների վերաբերյալ: Բնականաբար, տրամաբանական հարց է առաջանում` ի՞նչ քայլեր պետք է հետևեն նման չարաշահումների բացահայտումներից հետո, ո՞ր պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ի՞նչ քրեական գործեր պետք է հարուցվեն, կամ արդյո՞ք պետք է հարուցվեն, թե՞ ոչ: Իրականում տեսանելի գործընթաց այս ուղղությամբ դեռևս չկա… Ի. Զաքարյանը միայն լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել էր, որ մեկ փաթեթ է ուղարկվել գլխավոր դատախազություն, իսկ վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու համար, թերևս, բավարար կլինի ծանոթանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Վերահսկիչ պալատը…

Արտաքին պետական վերահսկողություն իրականացնող այս կառույցը, որը հիմնադրվել է 1996թ. մայիսի 29-ին, ունի նաև օրենք՝ ընդունված 2006թ. դեկտեմբերի 25-ին: Ըստ այդ օրենքի 1-ին հոդվածի՝ «ՀՀ վերահuկիչ պալատը բյուջետային միջոցների և պետական ու համայնքային uեփականության oգտագործման նկատմամբ արտաքին պետական վերահuկողություն իրականացնող անկախ պետական մարմինն է, այն իր խնդիրներն իրականացնելիu անկախ է ՀՀ պետական մարմիններից, ՎՊ-ն դատարանում կարող է ՀՀ անունից հանդեu գալ որպեu հայցվոր կամ պատաuխանող»: Կարելի է ենթադրել, որ Ի. Զաքարյանն ինքը կարող էր դատախազություն ներկայացնել փաստերը հանցագործության և չարաշահումների մասին, բայց չարեց: Այս հարցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ, ով նշեց, որ ԱԺ-ում հրապարակային ներկայացված ՎՊ 2012թ. հաշվետվությունն արդեն իսկ կարող է հիմք լինել ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործեր հարուցելու համար, եթե ներկայացված հաշվետվության մեջ կան փաստեր հանցագործության մասին: «ՀՀ գլխավոր դատախազության լիազորությունները ՀՀ Սահմանադրության մեջ սպառիչ թվարկված են 103 հոդվածով, տվյալ դեպքում 4-րդ կետով՝ պետական շահերի պաշտպանություն: Այդ հաշվետվության հիման վրա դատախազը կարող էր հայց ներկայացնել դատարան և քրեական գործ հարուցել: Եթե հաշվետվությունը հրապարակային ներկայացվել է, դա նշանակում է, որ ՎՊ նախագահը դիմել է, մնացած անելիքը դատախազությանն է: Չարաշահումների, հանցագործության արդյունքում յուրացումների մասին փաստերն արդեն պետք է ընդունվեն, որպես հաղորդում հանցագործության մասին: Դրանից ավել հաղորդում հանցագործության մասին էլ ինչպե՞ս է լինում»,- զարմանք հայտնեց Վ. Այվազյանը:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ իրավապահ մարմիններին չդիմելով՝ ՎՊ նախագահ Ի. Զաքարյանն էլ է հանցագործություն իրականացնում: Բայց, ըստ նրա ևս, անկախ նրանից՝ Զաքարյանը կդիմի, թե չի դիմի իրավապահ մարմիններին, «նրա ներկայացրածն ԱԺ-ում հաղորդում էր հանցագործության մասին»: Թեև, Արտակ Զեյնալյանի կարծիքով, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և ՀՀ քրեական օրենսդրությունը պարտավորեցնում են նրան դիմել իրավապահ մարմիններին, որովհետև դա տեղեկություն է հանցագործության մասին, և այն տնօրինում է Ի. Զաքարյանը՝ որպես պետական պաշտոնատար անձ, ուստի պարտավոր է այդ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին: «Եթե նա չի ներկայացրել այդ հաղորդումն իրավապահ մարմիններին, դա մեկ այլ հարց է, բայց հրապարակային ելույթ է ունեցել հանցագործության հատկանիշներով փաստերի վերաբերյալ, հաղորդումը ներկայացվել է ԶԼՄ-ով, իսկ լրատվամիջոցների հրապարակումները ևս հիմք են, պարտադիր է դրա հիման վրա գործ հարուցելը կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացնելը: Իրավապահ մարմինները պարտավոր են դա հիմք ընդունել և նյութեր նախապատրաստել»,- տեսակետ հայտնեց Ա. Զեյնալյանը՝ հավելելով, որ եթե դա չեն անում, օրենք են խախտում, ոչ միայն օրենք, այլև ողջ հայ հանրության իրավունքները, քանի որ այդ հանցագործություններն ուղղված են հանրության դեմ, և ՀՀ գլխավոր դատախազն ու ՎՊ նախագահը ևս հանցագործություն են կատարում՝ չբացահայտելով հանցագործությունը և չվերականգնելով հանրությանը հասցված վնասը:

Իշխանության այս գործելակերպն, ըստ նրա, միգուցե ոմանց համար անհասկանալի է, բայց վստահաբար մեծամասնության համար՝ հասկանալի, քանի որ սա իշխանության ձեռագիրն է, իշխանության ներկայացուցիչներն են այս յուրացումներն իրականացրել, ուստի իշխանությունը չի բացահայտում ու պատասխանատվության ենթարկում իր ներկայացուցիչներին, ամեն ինչ հասկանալի է: Արտակ Զեյնալյանը չի բացառում, որ այս գործելակերպն ուղղված է իշխանության որոշ ներկայացուցիչներին առավել վերահսկելի դարձնելուն և նրանց ապացուցելուն, որ փաստերը կան, դրանք հրապարակային են և ամեն պահի կարող են հայտնվել իրավապահ մարմինների ձեռքում: «Անկախ նրանից՝ հրապարակվում է, թե ոչ, մենք զգում ենք, որ հանցագործություն է կատարվում: Այն, ինչ Ի. Զաքարյանը թղթի վրա հանձնել է, փաստարկված ներկայացրել է, բացարձակ պարտադիր չէ մեր զգացողության համար, բոլորս ենք զգում՝ ինչ է կատարվում: Հայաստանից մարդիկ երթուղայիններով գնում են, չկա մի օր, որ չլսեմ, որ մարդիկ են հեռանում: Ի դեպ, այս մասին ոչ թե ինձ տեղեկացնում են հատուկ կերպով, այլ ամեն օր խոսքով գալիս հասնում է: Այս երևույթը, արտագաղթի այս ծավալներն այդ զգացողության արդյունքում են առաջացել: Մարդը կարող է փաստարկ նույնիսկ չունենալ, թե ինչու է գնում, բայց նման գործընթացներն են այդ համոզմունքը ձևավորում: Իսկ այսօր իշխանությունը՝ Հանրապետական կուսակցությունն իրականացնում է իր ծրագիրը, ինչի մասին խոսել էր վաղուց՝ «Հայաստանն առանց հայերի»: Մարդն ասաց չէ՞, որ «մեր երկրի խնդիրը հայ մարդն է»: Անկեղծորեն նրանք իրականացնում են «Հայաստանն առանց հայերի» ծրագիրը, որովհետև գտնում են, որ Հայաստանի խնդիրը հայ մարդն է»,- եզրափակեց իր խոսքն Արտակ Զեյնալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում