Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Բրազիլիայի դասերը

Բրազիլիայում տեղի ունեցող ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունն ու նաև հաջորդ տարի այդ երկրում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստումը ուղեկցվում են բրազիլացիների և ոստիկանության բախումներով, բազմահազարանոց բողոքի ցույցերով, որոնց մասնակիցները կառավարությունից պահանջում են բարելավել իրենց կյանքը և ֆինանսական միջոցներն ուղղել ոչ թե ֆուտբոլային մրցաշարերի կազմակերպմանը, այլ սոցիալական խնդիրների լուծմանը:

 Առաջին հայացքից սա միջազգային մի նորություն է, որը, ըստ էության, ոչ մի կապ չի կարող ունենալ Հայաստանի հետ` բացի նրանից, որ այստեղ էլ, իհարկե, կան սոցիալական խնդիրներ ու կաշառակեր պաշտոնյաներ: Սակայն իրականում այս նորությունը ամենևին էլ շարքային չէ: Սա խորհրդանշական, խորքային տեղեկություն է, որովհետև եթե Բրազիլիայում բողոքի ցույցեր են անում ֆուտբոլի դեմ, ուրեմն սա արդեն նշանակում է, որ ինչ-որ բան Ռուբիկոնն անցել է արդեն ամբողջ աշխարհում: Այդ ինչ-որ բանն ավելի ճիշտ հասարակությունների համբերությունն է իշխանությունների նկատմամբ, որովհետև եթե Բրազիլիայում ձեռք են բարձրացնում այնպիսի մի մարզաձևի դեմ, որը, կարելի է ասել, սրբության սրբոցի պես մի բան է, ուրեմն աշխարհում արդեն անձեռնմխելի ոչինչ չկա:

 Այս ֆոնին հետաքրքրական է հնչում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընդունած հռչակագիրը, որում նշվում է աշխարհում հարկերի հավաքագրման մեխանիզմի կատարելագործման անհրաժեշտությունը, որպեսզի առավել արդար լինի հարկերի գանձումը և ընկերությունները,- ենթադրաբար` խոշոր ընկերությունները,- չկարողանան խուսափել հարկերը պատշաճ կերպով վճարելուց: Այս հարցը անկասկած բխում է հենց աշխարհում առկա սոցիալական լարվածության առաջ բերած ռիսկերից, որոնք զգալի են դարձել արդեն նույնիսկ «Մեծ ութնյակի» երկրների համար: Այս երկրների կառավարությունները հասկանում են, որ եթե բրազիլացիները ելել են նույնիսկ ֆուտբոլի դեմ, ապա բացարձակապես հեռու չէ այն օրը, երբ կարող են ոտքի ելնել նաև իրենց երկրների քաղաքացիները: Իսկ դա արդեն ոչ մի լավ բան չի խոստանում մեծ կամ փոքր պետությունների կառավարություններին:

 Եվ ահա, հենց այս մտավախություններն են, որ նրանց ստիպել են մտածել հարկահավաքության արդյունավետության մասին, թեև, իհարկե, սա միգուցե ընդամենը խոսակցություններ են՝ հասարակություններին զբաղեցնելու և հանգստացնելու մակարդակով:

 Համենայնդեպս, Հայաստանի հասարակությունը արդեն երկար տարիներ լսում է այս մասին խոսակցություններ, լսում է, թե ինչպես են անընդհատ բարեփոխվում հարկային ու մաքսային ընթացակարգերը, և թե ինչպես են ստվերի դեմ պայքարում ու խոշորներին բերում հարկման դաշտ: Եվ չնայած այս խոսակցություններին, Հայաստանում շարունակում է հարկային ու մաքսային կառույցը գլխավորել այդ խոշոր բիզնեսմեններից մեկը, և հարկային բեռը, բյուջետային մուտքերի բեռը շարունակում է ընկած մնալ փոքր ու միջին բիզնեսի ուսերին, նաև շարքային քաղաքացիների ուսերին, որոնց համար սահմանվում են նորանոր հարկեր և տուրքեր: Սակայն լավ կլիներ, որ Բրազիլիայի իրադարձություններին ուշի ուշով հետևեր նաև Հայաստանի կառավարությունը:

 Հայաստանի իշխանությունների ոճն է հասարակական ընդվզումները կանխել զանազան սպառնալիքներով, թե անկայունությունը ջուր կլցնի թշնամու ջրաղացին, թե մեր անկայունությունը կվտանգի Ղարաբաղի անվտանգությունը և նման կարգի այլ գործոնների խաղարկում: Եվ չնայած այս առումով դրանց մի մասը մոտ է իրականությանը, թեև ահագին մասը ուղղակի փչած փուչիկ է, որովհետև Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը հենց ներկայիս տնտեսական ու սոցիալական ապաշնորհ քաղաքականությունն է վտանգում, այնուհանդերձ Բրազիլիայի օրինակը թող դաս լինի բոլորին, որ սոցիալական անարդարությունից մինչև կոկորդը կուշտ կամ սոված հասարակությունն, ի վերջո, ոչ միայն արտագաղթում է, այլ նաև ազատում իր ձեռքերը անգամ ամենանվիրականի հանդեպ:

 Եթե իշխանությունները բանականության սահմաններից անդին են անցնում իրենց որկրամոլությամբ և ընչաքաղցությամբ, իրենց նյութապաշտությամբ և պետությունը թալանելու մոլուցքով, ապա ոչ ոք թող չզարմանա, որ մի գեղեցիկ օր բոլոր սահմանները կարող է անցնել նաև այդ ամենից զզված հասարակությունը` իր և զավակների տարրական գոյության համար պայքարում:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում