Չինական հարավարևելյան Հունան նահանգում ավարտվել է աշխարհի ամենաերկար ապակե կամրջի շինարարությունը։ Կառույցը գտնվում է Տյանմենշան ազգային պարկում՝ Չժանցյանցզե կիրճի վրա 300 մետր բարձրության վրա։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Կամրջի երկարությունը կազմում է 393 մետր, լայնությունը՝ 6 մետր։ Ապակե հատակով կառույցը կարող է միաժամանակ պահել 800 մարդու։
Կամուրջը հանրության համար կբացվի հուլիսին։









































