Առնվազն 4 մարդ փորձել են բեմին հասնել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսի նախընտրական միջոցառման ժամանակ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Սանդերսի ելույթի ժամանակ տրիբունա են բարձրացել և թեկնածուին ծածկել են Գաղտնի ծառայության գործակալները: Անհայտ անձանց ձերբակալությունից հետո միջոցառումը շարունակվել է:
Վերմոնտից սենատորի ներկայացուցիչը նշել է, որ Գաղտնի ծառայության աշխատակիցները հաջողությամբ են կատարել իրենց առաջադրանքը:









































