Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով երեկ մեկնել է Թուրքիա, այցելել է զենքի ցուցահանդես: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Հասանովը մայիսի 30-ին մեկնել էր Իզմիր՝ մասնակցելու Efes-2016 միջազգային զորավարժությունների եզրափակիչ փուլին:
Այստեղ նա բարձրաստիճան դիտորդների հետ միասին այցելել է Զորավարժությունների ղեկավարման կենտրոն ու զենքի ցուցահանդես:









































