ՆԱՏՕ-ի երկրները համակարծիք են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները այլևս չեն կարող լինել business as usual սկզբունքով՝ ինչպես նախկինում: PAP գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը:
Սոլոխը Վարշավայում մասնակցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ Լեհաստանի բարձրագույն պաշտոնատար անձանց հանդիպմանը: Վարշավա Սթոլթենբերգի այցի թեման հուլիսի սկզբին դաշինքի գագաթնաժողովին պատրաստվելն է, նաև որոշումները, որոնք այնտեղ կընդունվեն:
«Անկախ ինչ-որ շշուկներից և ԶԼՄ-ների տեղեկություններից՝ ամբողջ դաշինքի կարծիքը միանշանակ է՝ Ռուսաստանի հետ business as usual սկզբունքի վերադարձ չկա»,- ասել է Սոլոխը գործակալությանը:
Նա նշել է, որ չնայած ՌԴ-ի դիրքորոշմանն այդ հարցում՝ գագաթնաժողովը Վարշավայում «շրջադարձային» կլինի, և այնտեղ որոշումներ կընդունվեն արևելյան թևում, այդ թվում՝ Լեհաստանում, ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնման մասին:









































