Չեխիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Միրոսլավա Նեմցովայի թեկնածությունը. թեկնածությունը առաջադրել է իշխող Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունը: Համապատասխան որոշման մասին հայտարարել է կուսակցության նախագահ Մարտին Կուբան:
Նրա խոսքով՝ Նեմցովայի թեկնածության մասին նա արդեն տեղեկացրել է կառավարության կոալիցիոն իր գործընկերներին՝ TOP 9 և LIDEM կուսակցություններին:
Ուրբաթ օրը կկայանա Նեմցովայի և նախագահ Միլոշ Զեմանի հանդիպումը, ով, Սահմանադրության համաձայն, պետք է նշանակի երկրի վարչապետին: