Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին «փչացրել» է կանադացի մոդել Վինի Հարլոուի սելֆին, հայտնում է Hello Magazine-ը: Հարլոուն «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուի նախկին մասնակիցն է:
Հարլոուն ընթրել է իր գործակալի հետ, իսկ Հարին և նրա եղբայր Ուիլյամը նստել են հարևան սեղանի մոտ: Մի պահ կանադուհին փորձել է սելֆի անել, սակայն Հարին լեզուն հանել է և «փչացրել» լուսանկարը:
Մոդելը Instagram-ում հրապարակել է նկարը: «Երբ դուք փորձում եք լուրջ խոսել, սակայն ձեր գործակալը և արքայազն Հարին իրենց բոլորովին լուրջ չեն պահում»,- հայտարարել է նա:












































