Բրիտանացի նկարչուհի Սառա Հարդին հանրության ուշադրությանն է ներկայացրել արտասովոր քաղցրավենիքներ՝ տիզեր, խխունջներ, գորտեր, բզեզներ, որոնք պատրաստված են շոկոլադից: Արտաքինից դրանք բավականին վախենալու են, բայց իրականում ոչնչով չեն տարբերվում սովորական կոնֆետներից:
Տարօրինակ քաղցրավենիքները, որոնք սեպտեմբերից կվաճառվեն Selfridges խանութում, նախատեսված են կենսաբանությունը սիրող երեխաների համար: Սառա Հարդին արդեն հայտնվել է թերթերի առաջին էջերում անցած տարվա դեկտեմբերին, երբ պատրաստել էր հում հնդկահավի նման տորթ: Այն սովորական հնդկահավից տարբերել ուղղակի անհնար էր:












































