Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքը՝ Եղիսաբեթ 2-րդի գլխավորությամբ, մասնակցել է հնագույն ասպետական՝ Ճարմանդի միաբանության ամենամյա երթին:
Երթը տեղի է ունեցել Վինձորյան պալատի մերձակայքում: Ներկա են եղել արքայական ընտանիքի գրեթե բոլոր անդամները՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհին, արքայազներ Չարլզը, Ուիլյամը, Էդվարդը և Էնդրյուն, ինչպես նաև արքայադուստր Աննան, Ուեսեքսի դքսուհի Սոֆին և դքսուհի Քամիլան:
Նշենք, որ այս միաբանությունը հիմնադրել է Էդուրադ 3-րդ թագավորը՝ 1348 թվականին:










































