Մադրիդի «Ատլետիկո»-ն շարունակում է փոխարինող փնտրել Ռադամել Ֆալկաոյի համար, ով «Մոնակո» է տեղափոխվել:
Goal. com-ի տեղեկությունների համաձայն` իսպանական թիմը պատրաստվում է ձեռք բերել «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսի տրանսֆերը: Մադրիդյան ակումբը 20 մլն եվրո է առաջարկում Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում Գոմեսը մասնակցել է 32 հանդիպումների, 19 գոլ հեղինակել և 4 գոլային փոխանցում կատարել:









































