Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ֆորս-մաժորը ԲՀԿ-ի ներսում է

Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները այնքան հարուստ էին, որ Գագիկ Ծառուկյանի՝ վերջերս խորհրդարան կատարած այցը ըստ էության դասվեց գրեթե շարքային իրադարձությունների ֆոնին: Իսկ Ծառուկյանը խորհրդարանում մի հետաքրքրական տեղեկություն հայտնեց՝ ասելով, որ ձևավորվել է ներկուսակցական փոփոխությունների աշխատանքային խումբ:

Ընդհանրապես, որևէ երկրի քաղաքական ուժ հայաստանյան ներկայիս իրավիճակում պետք է իրեն զգար ինչպես ձուկը ջրում կամ հայը՝ խոպանում: Հայաստանն իր սոցիալական հիմնախնդիրներով, կոռուպցիոն սկանդալներով և արտաքին քաղաքական գերհագեցած օրակարգով, ըստ էության, խոպան դաշտ է բոլոր այն մարդկանց համար, որոնք ցանկություն ունեն քաղաքականությամբ զբաղվելու, և առավել ևս այն ուժերի համար, որոնք քաղաքական ուժեր են համարվում և հանդես են գալիս հասարակության անունից: Ավելին՝ այդ ուժերից ոմանք նույնիսկ խոսում են կես միլիոն քվեանոց թիկունք ունենալու, ամենահեղինակավոր գործիչ-առաջնորդ ունենալու մասին:

Խոսքը, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է, որը, սակայն, իր այդ ողջ թափով հանդերձ՝ այսօր ամենալուռ քաղաքական ուժն է դարձել: ԲՀԿ-ականների բոցաշունչ ելույթներ չեն հնչում խորհրդարանում, չկան ֆեյսբուքյան գրառումներ, չկան հարցազրույցներ: Իսկ սա շատ ավելի ցցուն է այն բուռն կոռուպցիոն սկանդալների պարագայում, որում ապրում է Հայաստանը երևանյան ընտրություններից հետո, երբ թվում էր՝ գալիս է անհողմ ու ճահճային մի ժամանակահատված, սակայն իրականում եկան փոթորկոտ նորություններ: Եթե նման իրավիճակում լռեին գաճաճ քաղաքական ուժերը, սա միանգամայն հասկանալի և նույնիսկ ցանկալի կլիներ, որովհետև նման լուրջ իրավիճակներում գաճաճ ուժերը ընդամենը ոտքի տակ են ընկնում ու խանգարում: Սակայն տեղի է ունենում լրիվ հակառակը՝ երկրորդ ուժ համարվող ԲՀԿ-ն է լռում: Իսկ սա, համաձայնեք, տարօրինակ է: Ուժը իրեն հայտարարում է այլընտրանք, սակայն, չգիտես ինչու, չի շտապում հասարակությանը այլընտրանքային մոդելներ և մոտեցումներ ներկայացնել սոցիալական, հակակոռուպցիոն, տնտեսական, արտաքին քաղաքական խնդիրների կապակցությամբ, որոնք դինամիկ ընթացքով առաջ են գնում:

Այս ընթացքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է մի քանի բարեգործական այց կատարել գյուղեր, հետո եղավ պաշտոնական վերը նշյալ այցը խորհրդարան և հայտարարությունը՝ աշխատանքային խմբի մասին: Այսինքն՝ ԲՀԿ-ն այլևս ոչ միայն ընդդիմություն չէ, այլ նաև այլընտրանք էլ չէ, որովհետև եթե լինելու են փոփոխություններ, ապա կուսակցության որևէ բնորոշում կարելի է տալ միայն փոփոխություններից հետո՝ ըստ կուսակցության նոր կամ նորացված տեսքի, թեև տեսքի կամ կառուցվածքի փոփոխությունը բոլորովին չի ենթադրում բովանդակության ավտոմատ փոփոխություն:

Ավելի շուտ ԲՀԿ-ն, ըստ էության, դարանակալել է և սպասում է՝ չփորձելով ավելորդ աղմուկով «մատնել» իր տեղը, իսկ ներկուսակցական փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, վերաբերում են ընդամենը ֆորս-մաժորային սցենարների քննարկումներին և կուսակցության՝ դրանց պատրաստ լինելուն, որպեսզի երբ լինեն նման զարգացումներ, ԲՀԿ-ն այլընտրանք չունենա: Ընդ որում, խնդիրը ոչ այնքան ԲՀԿ-ի արտաքին այլընտրանքն է, այլ ներքին:

Այսինքն՝ ԲՀԿ-ն ինքն իր ներսում ունի բազում այլընտրանքներ: Վառ օրինակներից մեկը ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հայտարարությունն էր, որով նա, ըստ էության, ավելի մեծ աջակցություն էր հայտնում Սերժ Սարգսյանին, քան նույնիսկ Շարմազանովի կամ Կարեն Ավագյանի մտքով կանցներ: Իսկ Աբրահամ Մանուկյանը ԲՀԿ-ում շարքային մեկը չէ, այլ Երևանի ավագանու ընտրություններում երրորդ հորիզոնականում էր՝ Օսկանյանից ու Գուրգեն Արսենյանից հետո: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ում ինչքան անձնական կարծիք կա, այնքան էլ այլընտրանք:

Այնպես որ՝ ԲՀԿ-ի ներսում ակնհայտորեն ազատ այլընտրանքային մրցակցություն է, իսկ նման պարագայում ոչ մի կուսակցություն ի զորու չէ մրցունակ լինել անգամ ամենանպաստավոր ֆորս-մաժորի պայմաններում, որովհետև ֆորս-մաժորն ըստ էության հենց ԲՀԿ-ի ներսում է, որը հաղթահարելու համար էլ Գագիկ Ծառուկյանն ակնհայտորեն վերցրել է դադար ու ձևավորել աշխատանքային խումբ:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում