Ալժիրում կանցկացվի գեղեցկության ազգային մրցույթ, որից հրաժարվել էին դեռ 10 տարի առաջ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով միջոցառման կազմակերպիչներին:
«Միսս Ալժիր» մրցույթը տեղի կունենա հունիսի 21-ին:
Մրցույթին կմասնակցեն 18-26 տարեկան 20 աղջիկներ՝ երկրի տարբեր քաղաքներից:
«Աղջիկները պետք է լինեն 1,7 մետրից ոչ պակաս, ունենան 90-60-90 չափեր ու կարողանա խոսել ֆրանսերեն»,- գործակալության հետ զրույցում հայտարարել է ժյուրիի անդամներից մեկը:
«Միսս Ալժիրը» հնարավորություն կունենա ուղևորվել Բելգիա, որտեղ կանցկացվի «Աշխարհի լավագույն մոդել» մրցույթը:
«Միսս Ալժիր» մրցույթն առաջին անգամ տեղի է ունեցել 1996 թ.:








































