Դոնեցկի «Շախտյոր»-ն ընկերական հանդիպում անցկացրեց «Կրասնոդար»-ի հետ: Ուկրաինայի չեմպիոնը 2:1 հաշվով առավելության հասավ Կրասնոդարի ակումբի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Դուգլաս Կոստան: 5 րոպե անց «Կրասնոդար»-ը հավասարեցրեց հաշիվը: 29-րդ րոպեին «Շախտյոր»-ը ևս մեկ գոլ խփեց. աչքի ընկավ Լուիս Ադրիանոն:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին խաղադաշտ դուրս եկավ «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:






































