Լեհաստանում և Ռումինիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայումը պատասխանն է «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսին տեղի ТВН24 հեռուստաալիքի առավոտյան ծրագրում՝ մեկնաբանելով Պուտինի խոսքերը միջոցառումների մասին, որոնք Ռուսաստանը ստիպված կլինի ընդունել ի պատասխան Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ տարրերի տեղակայման։
«Սպառնալիքները հայտնվում են երկար տարիներ։ ՀՀՊ վահանը պատասխան է,ամերիկյան ներկայությունը պատասխան է»,- ասել է նա։ «Ոչ թե մենք ենք ընդունում որևէ որոշումներ, որոնց պատասխանում է Ռուսաստանը, այլ Ռուսաստանն է փոխում միջազգային հարաբերությունների բնույթը, ձգտում արմատականորեն փոխել Եվրոպայում անվտանգության ճարտարապետությունը»,- ասել է նա՝ նշելով, որ այդ իրենք են պատասխանում Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին։






































