Ամերիկացի երգչուհի Ռիհաննայի ալիքը դարձել է ամենահայտնին YouTube-ում, հաղորդում է Billboard-ը: Ռիհաննան հունիսի 18-ին առաջ է անցել նախորդ առաջատարից՝ կանադացի երգիչ Ջասթին Բիբերից:
Երգչուհու տեսանյութերը դիտվել են ավելի քան 3.784 միլիարդ անգամ, մեկ միլիոն դիտում ավելի շատ Բիբերի տեսանյութերի համեմատ:
Ռիհաննայի ալիքին հետևում է 8.7 միլիոն մարդ, իսկ Բիբերի ալիքին՝ 4.9 միլիոն մարդ:
Երրորդ ամենահայտնի ալիքն է հարավկորեացի ռեփեր PSY-ն՝ (3.1 միլիարդ դիտում), որին հետևում է Էմինեմը (2.4 միլիարդ դիտում), Լեդի Գագան (2.25 միլիարդ դիտում) և Շակիրան (2 միլիարդ դիտում):







































