Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները կարողացել են հաղթահարել դեղորայքի նկատմամբ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային ուռուցքի կայունությունը: Այս մասին գրում է Cancer Gene Therapy ամսագիրը:
Մոլեկուլյար կենսաբանները չարորակ բջիջներում ավելացրել են որոշակի տիպի միկրոՌՆԹ-ի պարունակություն, որը կարգավորում է գեների ակտիվությունը, որոնք պատասխանատու են թերապիայի նկատմամբ հիվանդության անընկալունակության համար: Գիտնականները պարզել են, որ miR-347b-ի մակարդակի բարձրացումը ուռուցքը դարձնում է ավելի ընկալունակ դեղերի նկատմամբ:
ՄիկրոՌՆԹ-ները ՌՆԹ-ի կարճ մոլեկուլներ են, որոնք կարգավորիչների դեր են կատարում: Դրանցից յուրաքանչյուրը կարող է վերահսկել մի քանի գենի ակտիվությունը, որոնք համակարգված գործառույթներ են կատարում:






































