RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի օրը կայցելեն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վերդենի ճակատամարտում զոհված հարյուր հազարավոր ֆրանսիացիների և գերմանացիների հիշատակին նվիրված միջոցառմանը:
Արարողությունը տեղի կունենա Ֆրանսիայի արևելյան Վերդենի շրջանում, որտեղ 1916 թվականին ավարտվել է 10-ամսյա ճակատամարտը, որի ընթացքում զոհվել են 163 հազար ֆրանսիացի և 143 հազար գերմանացի զինծառայողներ:
Անգելա Մերկելի խոսքով՝ հիշատակի միջոցառումը ի ցույց է դնում ֆրանս-գերմանական այսօրվա լավ հարաբերությունները և եվրոպացիների կողմից միասնության ձեռք բերումը: Առիթից օգտվելով՝ Մերկելը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիան դուրս չի գա Եվրամիության կազմից:
Վերդենի ճակատամարտը պատմության մեջ մտել է «Վերդենի մսաղաց» անվանմամբ, քանի որ այն համարվում է Առաջին համաշխարհային պատերազմում ամենաարյունոտ ռազմական գոծողությունը:
Ճակատամարտում ներգրավված է եղել շուրջ 2.5 միլիոն մարդ: Կողմերի ընդհանուր կորուստները՝ սպանվածները և վիրավորվածները, կազմել են ավելի քան 700 հազար մարդ: Այն չի ունեցել ոչ մի մարտավարական և ռազմավարական արդյունք. թուլացած բանակները մնացել են իրենց նախնական դիրքերում:











































