Հյուսիսային Կորեայում սկսվել է 200-օրյա «Հավատարմության արշավ»՝ հաջակցություն երկրի ղեկավարության: Այս մասին հայտնում է TASS-ը: Համապատասխան որոշումը ընդունվել է մայիսի 26-28-ը Փխենյանում անցկացված համաժողովում, որին մասնակցել են նախարարներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, պետական, տնտեսական և ռազմական հաստատություններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ֆորումի մասնակիցները քննարկել են մայիսի սկզբին Փխենյանում տեղի ունեցած Կորեայի Աշխատանքային կուսակցության յոթերորդ համագումարի որոշումների իրագործման միջոցները, այդ թվում՝ տնտեսական զարգացման հնգամյա պլանը: Համաժողովին ելույթ է ունեցել երկրի վարչապետ Պակ Բոն Դյուն, ով հայտարարել է 200-օրյա «Հավատարմության արշավի» անցկացման որոշման մասին՝ Հյուսիսային Կորեայի զարգացման 5-ամյա ռազմավարությունը իրականացնելու նպատակով:











































