Ադրբեջանի իշխանությունները հետաքրքրված չեն Տրանսանատոլիական գազատարի շինարարության նախագծում (TANAP) Ուկրաինայի մասնակցությամբ՝ հաղորդում է «Կոմերսանտ» թերթը:
Նախօրեին Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նագիթ Ալիևը հայտարարել է, որ երկիրը հետաքրքրված չէ TANAP-ի շինարարության նախագծում Ուկրաինայի մասնակցությամբ:
«Տրանսանատոլիական գազամուղը մասնակից երկրների և գազ արտադրողների գազատար է: Ես ուղղակի չեմ տեսնում Ուկրաինայի մասնակցության նպատակահարմարությունը, քանի որ երկիրը գազ չի արտադրում, իսկ գազամուղն անցնում է դրա տարածքով»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 2011թ. Ադրբեջանը և Թուրքիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Տրանսանատոլիական գազամուղի շինարարության համար կոնսորցիում ստեղծելու վերաբերյալ: Շուրջ 2000 կմ ձգվող գազախողովակը նախատեսվում է Ադրբեջանից Վրաստանի միջով անցկացնել Թուրքիա, այնուհետև Եվրոպա:
Շինարարությանը մասնակցելու Ուկրաինայի մտադրության մասին նախորդ տարի հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը: Ադրբեջանի ներկայիս հայտարարությունն Ուկրաինան չի մեկնաբանել:







































