Սիրիայի արևմտյան Լաթաքիա քաղաքում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժել է 6 մարդ: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
Ինչպես հաղորդվում է՝ պայթյունը տեղի է ունեցել ինժեներական զորքերի բազայում՝ տեխնիկական անսարքությունների պատճառով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Լաթաքիան Սիրիայի խոշորագույն նավահանգստային քաղաքն է, որտեղ ի տարբերություն Սիրիայի այլ շրջանների՝ համեմատաբար հանգիստ է վիճակը՝ շնորհիվ այն բանի, որ տեղի բնակչության մեծամասնությունն աջակցում է նախագահ Բաշար Ասադի ռեժիմին:










































