Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հետևել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրինակին և լողացել սառը ջրում: Դա տեղի է ունեցել երեկ առավոտյան՝ Հյուսիսային Իռլանդիայի Լոխ-Էրն լճում: Լճի առողջարանային գոտում էլ երեկ աշխատանքն է ավարտել «Մեծ ութնյակի» գագաթնաժողովը: Այս մասին գրում է Independent-ը:
Քեմերոնից փոքր-ինչ հեռու լճում մի կարապ է լողացել: Բրիտանացի վարչապետին ուղեկցել է նրա թիկնապահը: Բրիտանացի լրագրողները կապ են տեսել Քեմերոնի արարքի և սիբիրյան գետի սառը ջրերում Պուտինի լողալու մասին ֆոտոապացույցների միջև:
Լողացող Քեմերոնին նույնպես լուսանկարել են, սակայն որոշվել է դրանք չհրապարակել: