Ռուսաստանի Սամարա շրջանի Չապաևսկ քաղաքի մոտ տեղակայված հրաձգարանում կրկին սկսել են պայթյուններ որոտալ:
«Այսօր առավոտյան որոշ ժամանակով պայթյունները դադարեցին, այնուհետև մենք ժամը մեկ պայթյուն էինք լսում: Այժմ դրանք հաճախակիացել են՝ հինգ րոպեի ընթացքում՝ 1-2 պայթյուն»,- մեջբերում է Interfax-ը Սամարայի շրջանի արտակարգ իրավիճակների նախարարության վարչության ներկայացուցչի խոսքերը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան Չապաևսկ քաղաքի մոտ տեղակայված հրաձգարանում արկեր են պայթել, ինչի հետևանքով բռնկվել է հրդեհ: Մոտակա բնակավայրերից տարհանվել է շուրջ 6500 մարդ: Արտակարգ իրավիճակի հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան տասնյակ տուժածներ:









































