Sunday, 28 06 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը

Ադրբեջանցիների կողմից Քյարամ Սլոյանի մարմինն անարգելու տեսագրությունը ՄԻԵԴ-ում է

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված ազգությամբ եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքի անդամները, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, «Սինջար եզդիների ազգային միավորումը», «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» կազմակերպությունն ապրիլի կեսերին հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որով պահանջում են ռազմական հանցագործություն որակել Սլոյանի նկատմամբ տեղի ունեցածը: Այս մասին panarmenian.net-ի փոխանցմամբ՝ պատմել է «Սինջարի» նախագահ Բորիս Մուրազին:

Նրա խոսքով՝ հայցին կցվել են բոլոր անհրաժեշտ փաստերը՝ հրապարակումներ, լուսանկարներ, ինչպես նաև մի տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական մի գյուղում Սլոյանի՝ փաթաթանի մեջ դրված գլուխը մեքենայից հանում և ցույց տալիս այդտեղ հավաքված մարդկանց: Մուրազին կարծում է, որ ՄԻԵԴ-ը գուցե քաղաքական որոշում կայացնի այս գործով, հայտնում է Հրապարակ օրաթերթը:

«Եթե ՄԻԵԴ-ն ընդունի, որ Ադրբեջանի ղեկավարությունը ռազմական հանցագործություն է իրականացրել, դա, ըստ իս, էապես կազդի Արցախի խնդրի վրա: Այդ պատճառով կարծում եմ, որ խիստ որոշում չի լինի, միանշանակ, ինչ-որ գնահատական կտրվի այդ հանցագործությանը, գուցե դաժանություն որակեն, չեմ կարող ասել: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում է՝ ամեն բառ գործածում են, բացի «ցեղասպանությունից»»:

Եզդի հանրությունը, ըստ Մուրազիի, նույնպես խիստ դատապարտում է զինվորի հետ տեղի ունեցածը, որը հիշեցնում է «Իսլամական պետության» բարբարոս ձեռագիրը: «Եվ այն, որ Ադրբեջանի նախագահը պարգևատրում է Սլոյանին գլխատած զինծառայողին, դա քաղաքակիրթ աշխարհի համար ևս մեկ առիթ է Ադրբեջանի դիմակը պատռելու հարցում: Բոլորի համար էլ պարզ է, որ Ադրբեջանը մարդակեր համակարգ է, որը որևէ իրավունք չի ճանաչում»,-նկատել է «Սինջարի» նախագահը:

«Իրենք ասում էին, թե դա տեղի է ունեցել Սիրիայում, իսկ երբ նույն այդ «բեմականացման» մասնակից զինվորականին Ադրբեջանի նախագահը պարգևատրում է, դա լավագույն ապացույցն է, որ Ադրբեջանը նաև ստախոս է: Երբ արդեն հայցը դատարան էր ներկայացվել, եվրոպական կառույցների կողմից ճնշում եղավ ադրբեջանական կողմի նկատմամբ, ինչից հետո միայն ադրբեջանցիները վերադարձրին Քյարամի գլուխը: Սրանք անհերքելի փաստեր են, որոնց մասին չի կարելի կասկածով խոսել», – հավելել է Մուրազին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում