ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն այսօր Սարդարապատում Հանրապետության օրվա տոնակատարությունների ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձավ մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Խաչատուրովը տեղյակ է եղել ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ ժամանակ հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին. «Այդ բոլոր լուրերը սուտ են և միտված են բանակը կազմաքանդելուն։ Դուք ի՞նչ է, ուզում եք բանակը կազմաքանդել»։
Լրագրողները Յուրի Խաչատուրովից հետաքրքրվեցին, թե նա ի՞նչ միջոցներով է իր շքեղ առանձնատունը կառուցել։ «Դու իմ տունը տեսե՞լ ես: Իմ տունը 600 մետր կվադրատ է, «կվարտիրաս» ծախել եմ ու էդ տունն եմ սարքել»,- արձագանքեց է Խաչատուրովը։
Մանրամասները՝ տեսանյութում:










































