Բրիտանացի նախկին մեխանիկներ 37-ամյա Ջոն Ֆոդենն ու նրա 42-ամյա Յաննիկ Ռիդը ստեղծել են պարաշյուտով հեծանիվ, որը կարող է գետնից 1200 մետր բարձրանալ, հայտնում է lifenews.ru-ն:
Ծնունդով Քինգսթոնից մեխանիկները խոստովանել են, որ իրենց ամբողջ գիտակցական կյանքում երազել են թռչող սարք ստեղծել:
Այդ նպատակի համար նրանք պատրաստել են հատուկ հեծանիվ՝ այն հագեցնելով թևերով, շարժիչով ու պարաշյուտով:
Տղամարդկանց խոսքերով՝ իրենց հաջողվել է ստեղծել իդեալական տրանսպորտային միջոց:
Դիզայներներն իրենց գյուտն անվանել են Paravelo: Ֆոդենն ու Ռիդը հուսով են, որ թռչող հեծանիվը շուտով վաճառքի կհանվի: Այն կարժենա 15 հազար դոլար:
Հեծանիվով շատ հեշտությամբ հնարավոր կլինի հասնել աշխատավայր: Սարքը տեղավորվում է ոչ մեծ պայուսակի մեջ:







































