Red Nose Day բարեգործական ակցիայի շրջանակներում աշխարհում ֆիլմերի գլխավոր չարագործներն իրենց անվանել են բարի տղաներ, հայտնում է gazeta.ru-ն:
Իվան Ռեոն, հայտնի Ռամսի Բոլթոնի դերով «Գահերի խաղը» սերիալում, ինչպես նան Դենի Տրեհոն և բազմիցս բացասական կերպարներ խաղացած Սթիվ Բուշեմին տեսանյութ են նկարել և խոստովանել, որ իրականում իրենք այդքան էլ վատը չեն:
«Մարդիկ կարծում են, որ ես սարսափելի եմ, սակայն ես նուրբ եմ, ինչպես բադի ճուտը»,- երգում են Ռեոն և Տրեհոն: Երգում նաև հայտնում են, որ «իրականում ես զզվելի չեմ, ես պարզապես այդպես եմ երևում»: Հոլովակը կարելի է տեսնել NBC-ի կայքում:









































