Աթենքում բանակցությունների արդյունքում երկու երկրները ստորագրել են փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ Ռուսաստանի և Հունաստանի միջև քաղաքական հռչակագիր, հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչևը և Հունաստանի տուրիզմի և զարգացման նախարար Գեորգիոս Ստատակիսը ստորագրել են Ռուսաստանի և Հունաստանի կառավարությունների համատեղ հռչակագիր` մոդեռնիզացման հարցերով գործընկերության մասին:
Ընդունվել է նաև միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում փոխըմբռնման մասին հուշագիր` Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության և Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջև:
Բացի այդ, ստորագրվել է գյուղատնտեսության ոլորտում » ռուս-հունական հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ:
Կողմերը նաև ընդունել են տուրիզմի ոլորտում համատեղ գործողությունների ծրագիր` Ռուսաստանի տուրիզմի դաշնային գործակալության և Հունաստանի էկոնոմիկայի, զարգացման և տուրիզմի նախարարության միջև 2016-2018 ժամանակահատվածի համար:
Ռուսաստանի նախագահի այցը Հունաստան կտևի երկու օր: Կողմերը պլանավորել են քննարկել երկկողմանի առևտրա- տնտեսական և ներդրումային փոխգործակցության մի շարք կարևոր հարցեր:










































