Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն քաղաքի դպրոցներից մեկի վերջին զանգի տոնակատարության ժամանակ երգել է Ուկրաինայի մայրաքաղաքի օրհներգը, հայտնում է lenta.ru-ն:
Ինչպես նշվում է՝ բացի Կլիչկոյից, աշակերտներին և շրջանավարտներին շնորհավորել են նաև Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը և կրթության ու գիտության նախարար Լիլիա Գրինևիչը:








































