Իրանում ձերբակալվել և մտրակի 99 հարվածի է դատապարտվել քոլեջներից մեկի ավելի քան 30 ուսանող: Նրանց մեղադրել են Իսլամական հանրապետության բարոյական նորմերի խախտման մեջ, հայտնում է korrespondent.net-ը:
Իրանի Կազվին քաղաքի դատախազ Էսմաիլ Սադեգի Նյարակիի խոսքերով` ավելի քան 30 տղա և կիսամերկ աղջիկներ, առանց ավանդական հագուստների, օգտագործել են ալկոհոլ և իրենց պահել անվայել:
Իրանում արգելված է խառը պարերը և ալկոհոլը, ինչպես նաև չի խրախուսվում, եթե կինը չի հագնում ավանդական հագուստ:









































