Բրիտանիայի դպրոցների թիվը, որոնք տարհանվել են ուրբաթ օրը հեռախոսով ստացված պայթյունների սպառնալիքի պատճառով, հասել է 27-ի, հայտնում է Mirror պարբերականը:
«Ամենաքիչը տարհանվել է 27 դպրոց՝ այնտեղ ռումբ պայթեցնելու կամ կրակ բացելու սպառնալիքներից հետո: Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 40 դպրոց ստացել են հեռախոսով արված անանուն սպառնալիքներ»,- հայտնում է պարբերականը:
Սպառնալիքները ստացվել են ողջ երկրի դպրոցներում՝ ներառյալ Շոտլանդիայում: Ոստիկանության հակահետախուզական ստորաբաժանումները հետաքննություն են կատարում և փնտրում են չարամիտներին:
Ոստիկանությունը ենթադրել է, որ դա կազմակերպված է տեղի բնակիչների կողմից, սակայն երեքշաբթի նման բան պատահել է նաև Շոտլանդիայում և Հարավային Լանարքշիրում:










































