ԵՄ պատժամիջոցները և ՌԴ պատասխան միջոցառումները բացասաբար են ազդում Մոսկվայի և Աթենքի համագործակցության վրա, սակայն կան ոլորտներ, որտեղ պետք է հասնել շոշափելի արդյունքների, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
«ԵՄ պատժամիջոցները և ռուսական պատասխան միջոցառումները բացասաբար են ազդում մեր առևտրային համագործակցության վրա, սակայն մենք վստահ ենք, որ կան բնագավառներ, ինչպիսիք են ներդրումները և ենթակառուցվածքը, տրանսպորտը և նավահանգիստները, ինչպես նաև էներգետիկան և տուրիզմը, որտեղ մենք պետք է կենտրոնացնենք մեր ուշադրությունը, որպեսզի հասնենք շոշափելի արդյունքների: Ռուսական ձեռնարկությունները արդեն սկզբնական հետաքրքրություն են ցուցաբերել Հունաստանում ներդրումներին»,- հայտարարել է նա:










































