Եվրասիայում ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը գտնվում են սպառնալիքի տակ՝ ավտորիտար առաջնորդների պատճառով, որոնք փորձում են պահել իշխանությունն արագ փոփոխվող աշխարհում: Այս մասին հաղորդում է The Global Post-ը՝ վկայակոչելով Freedom House ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության նոր հետազոտությունը:
Զեկույցի համաձայն՝ 2013 թ. «Անցումային շրջանի երկրները», եվրասիական պետությունների ղեկավարները, այդ թվում՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը և Ուզբեկստանը, «ավելի վճռական հարվածներ են հասցնում նրանց, ովքեր համարվում են իրենց հակառակորդները»: Փորձագետները կարծում են, որ նման գործողությունները Մերձավոր Արևելքում քաղաքական հուզումների պատասխանն են:
Դրա հետ մեկտեղ զեկույցի հեղինակները կարծում են, որ 2012 թ. Ռուսաստանը ժողովրդավարությունը և քաղաքացիական ազատությունը ճնշելու օրինակ է ծառայել Եվրասիայում: Որպես օրինակ՝ փորձագետները բերում են Pussy-Riot փանք-խումբը և իշխանությունների գործողությունները ոչ առևտրային կազմակերպությունների հանդեպ:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի 12 հետխորհրդային երկրներ 2012 թ. ցուցադրել են ամենավատ արդյունքները, քան 15 տարի առաջ, այսինքն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:









































