SOCAR ադրբեջանական պետական նավթային ընկերությունը շուտով ձեռք կբերի DESFA ընկերությունը, որը Հունաստանի գազատրանսպորտային համակարգի բացառիկ օպերատորն է:
Հունաստանը մտադիր է DESFA ընկերությունը վաճառել ադրբեջանական SOCAR-ին 400 միլիոն եվրոյով: Արդյունքում Աթենքը կվաճառի գազ արդյունահանող ձեռնարկության բաժնետոմսերի 66%-ը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին:
Ներկայում DESFA-ի բաժնետոմսերի 35%-ը պատկանում է Hellenic Petroleum ընկերությանը, իսկ 31%-ը՝ պետությանը: Հունաստանի կառավարությունը իր բաժնետոմսերի վաճառքից կստանա շուրջ 188 միլիոն եվրո:
Բացի SOCAR-ից՝ DESFA-ը հավակնում էին գնել նաև «Սինթեզ» ռուսական ընկերությունը և PPF-Terna հունա-չեխական ներդրումային ընկերությունը, սակայն հունիսին այս երկու ընկերությունները հրաժարվում են DESFA-ն գնելու մտքից:









































