Բրազիլիայի ոստիկանությունը Ռիո դե Ժանեյրոյում փնտրում է ավելի քան 30 տղամարդկանց, ովքեր կասկածվում են 16-ամյա աղջկա բռնաբարության մեջ։ Բռնարարները հարձակման տեսանյութը տեղադրել էին սոցցանցերում՝ հայտնում է BBC-ն։
Միջադեպը բողոքի ալիք է բարձրացրել։ Ցուցարարները կոչ են արել վերջ դնել «բռնաբարության մշակույթին» բրազիլական հասարակությունում։
Միջադեպի մասին հստակ տեղեկություններ չկան։ Միայն հայտնի է, որ շաբաթ օրը աղջիկը հյուր է գնացել Ռիոյի արևմտյան հատվածի աղքատ շրջանում բնակվող իր ընկերոջը։ Համաձայն աղջկա կողմից ոստիկանությունում ներկայացված հայտարարության՝ ինքը արթնացել է կիրակի, լիովին մերկ՝ տղամարդկանցով շրջապատված։ Նրա մարմինն այլանդակված է եղել։
Ոստիկանությունը հրաման է տվել ձերբակալել տղամարդկանց, այդ թվում նաև՝ նրա ընկերոջը։











































