Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ձգտեք լավագույնին, մի վախեցեք սխալվելուց և դրանք սրբագրելուց. Տավուշի թեմի առաջնորդը՝ շրջանավարտներին

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը դպրոցն ավարտող տավուշցի և բոլոր շրջանավատներին շնորհավորական մաղթանք է հղել:

Այս մասին տեղեկացնում է Բագրատ Սրբազանի ֆեյսբուքյան էջը: «Տավուշ աշխարհի սիրելի շրջանավարտներ, մեծ սիրով և օրհնությամբ ողջունում և շնորհավորում եմ ձեզ այս կարևոր հանգրվանի՝ դպրոցական շրջանն ավարտելու առիթով: Ավարտելով այս շրջանը, զինված զանազան գիտելիքներով և հմտություններով, դուք գտնվում եք մեծագույն դպրոց մուտք գործելու նախաշեմին: Ներգրավվելու եք կյանքի զանազան ասպարեզներում. ոմանք շարունակելու են իրենց կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում, ոմանք ընտրելու են այլ բնագ ավառներ: Ինչպիսին էլ լինի ձեր ընտրությունը, ձգտեք լավագույնին և բարձրագույնին` լինելու օրինապաշտ և արդարասեր քաղաքացիներ, նվիրյալ անձինք մեր Հայրենիքին, պետականությանը և սուրբ Եկեղեցուն: Ապրեք մեծ երազների ու տեսիլքների իրականացման նախանձախնդրությամբ, մի վախեցեք սխալվելուց և սակայն դրանք սրբագրելուց: Կյանքը գեղեցիկ է հենց այսպիսի վայրիվերումներով և դրանցից բխած իրագործումներով: Դուք ազատության մեջ ծնված սերունդ եք, արժևորեք ձեր կյանքը ազատությանն ու ազատագրվածին արժանի ու վայել գործերով: Հերոսությունն ու սխրանքը թող լինեն ձեր մշտական ընկերն ու բարեկամը, որովհետև երիտասարդության տարիները ոչ միայն հաճույքի, այլև հերոսության համար են: Եվ դուք ու ձեր սերնդակիցները փաստել եք դա և շատ հաճախ կյանքի գնով:

Հետևորդներն ու աշակերտները դարձեք մեր մեծագույն Տավուշեցի հայրերի՝ Մխիթար Գոշի, Վանական վարդապետի, Կիրակոս Գանձակեցու, Խաչատուր Տարոնացու, Սահակ Ձորափորեցու, Վարդան Արևելցու, Գրիգոր վարդապետ Մանուչարյանի, մերօրյա և բոլոր ժամանակների հոգու, գրչի և ռազմի հերոսների:
Մանավանդ դո՛ւք, ապրելով Հայրենիքի դարպասների՝ մեր սքանչելի և սահմանպահ Տավուշ աշխարհում, շաÕ ¿ հաճախ գտնվելով կյանքի և մահվան սահմանագծում, երբեք չընկրկելով, յուրահատուկ պատանեկան տարիներ եք ունեցել` կոփելով ձեր կամքը, սնելով ձեր հավատքը և ամրացնելով ձեր նվիրումը մեր անանցանելի արժեքների հանդեպ՝ Աստծու, Հայրենիքի և Ազգի»,-գրել է հոգևորականը:

Նա նաև հորդորել է, որ ուր էլ գտնվեն դպրոցն ավարտող տղաներն ու աղջիկները, ինչպիսի հաջողություններ էլ արձանագրեն իրենց կյանքում, երբեք չմոռանան վերադառնալ Տավուշ: «Չմոռանաք վերադառնալ Տուն՝ Աստվածանկար Տավուշ աշխարհ, մեր Հայրենիքի մի փառապանծ և հերոսական երկրամասը, որտեղ դուք ծնվել ու մեծացել եք, որի զովասուն բնաշխարհը, վանքերն ու հոգևոր ժառանգությունը գրկել ու գգվել են ձեզ, որտեղ դուք ձեր ընտանիքներից ժառանգել եք առաքինի հայի իսկատիպ նկարագիրը՝ մեղմությունը, քաջությունը, հյուրընկալությունը, հավատքի ջերմությունը, սիրո քաղցրությունը, քաջությունն ու հերոսության բնական ապրումը: Աստված թող օրհնի ձեր կյանքի ընթացքը և պահպանի յուրաքանչյուր փորձանքից և վտանգից, երևելի և աներևույթ թշնամիներից»,-եզրափակել է Տավուշի թեմի առաջնորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում