Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին

«Նախագահների հայտարարությունն ուղղակի հայտարարություն է, անուղղակի ճնշում Ադրբեջանի վրա»

«Ուղղակի հայտարարություն և անուղղակի ճնշում Ադրբեջանի վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագահների հայտարարությանը, կարծիք հայտնեց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:

Նա նշեց, որ այս հայտարարությամբ «միջազգային համայնքը», այսինքն երեք համանախագահները խնդիրը չեն շարժելու, և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացքում ոչ մի փոփոխություն չի լինելու. «Գնդակն այլևս Հայաստանի և Ադրբեջանի դաշտում է և գլխավորապես՝ Ադրբեջանի: Ինչպես գիտենք, Հայաստանն անմիջապես արձագանքեց՝ համարյա թե ասելով, որ համաձայն է այդ հայտարարության հետ, Հայաստանն ամենաարագն արեց այդ հայտարարությունը, որպեսզի ճնշումը լինի Ադրբեջանի վրա, որպեսզի ամբողջ աշխարհը իմանա, թե Ադրբեջանն է խանգարում խաղաղ գործընթացին, և ոչ՝ Հայաստանը»:

Ըստ քաղաքագետի՝ սա սովորական և համարյա թե ոչինչ չասող հայտարարություն էր, բացառությամբ մեկ կետի. «Այսինքն ստատուս քվոն կպահպանվի, բայց մենք այլևս չենք շարժելու գործընթացը. համանախագահները դա էին ուզում ասել: Հիմա կարևոր է սպասել Ադրբեջանի արձագանքին՝ Ադրբեջանը կհամաձայնի՞ հայտարարության հետ, թե՞ ոչ, և եթե համաձայնի, ապա կարելի է կարևոր հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կամ արտգործնախարարների միջև: Սա է՝ ուղղակի հայտարարություն և անուղղակի ճնշում՝ գլխավորապես Ադրբեջանի վրա»:

Կայծ Մինասյանը հավելեց, որ Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության՝ ըստ էության, բայց պետք է սպասել Ադրբեջանի հայտարարությանը, որը մինչ այժմ որևէ կերպ չի արձագանքել:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում ընդունել էին համատեղ հայտարարություն, որում հիմնականում ասվում էր, որ իրենք խորին ափսոսանք են հայտնում, որ բանակցային գործընթացում կողմերը, փոխադարձ շահերը հաշվի առնելու վրա հիմնված (ԼՂ հակամարտության) լուծումը գտնելու փոխարեն, շարունակել են ձգտել միակողմանի օգուտ ստանալուն: Նրանք անընդունելի են համարել դեպի համապարփակ խաղաղ կարգավորում տանող հավասարակշռված շրջանակային պայմանավորվածության հետագա ձգձգումը և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ են արել թարմ ուժերով կենտրոնանալ հարցերի լուծման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում