Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Նախագահների հաջորդ հանդիպմանը սեղանին դրվելու է կոնկրետ փաստաթուղթ. Վլադիմիր Կարապետյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

– Պարոն Կարապետյան, Վիեննայում կայացած նախագահական  հանդիպումը ընդհանուր առմամբ ի՞նչ արդյունքներ տվեց, և արդյո՞ք սա թույլ կտա նվազեցնել կամ հետագայում կանխել նոր էսկալացիաները և գործընթացը լիարժեքորեն վերադարձնել դիվանագիտական դաշտ:

– Դժվար է ասել, որ լիարժեքորեն կարող ենք ակնկալել, որ բանակցությունները դիվանագիտական դաշտ կվերադառնան, բայց այն, որ արդեն իսկ լարվածությունը նվազել է շփման գծում, և այն, որ կա պայմանավորվածություն բանակցությունները շարունակելու վերաբերյալ՝ փաստ է, և մենք առնվազն պետք է դրական վերաբերվենք այդ հանդիպմանը:

Մշտադիտարկման վերաբերյալ արդեն իսկ պայմանավորվածությունը դրական է: Մենք այսօր չենք կարող գրանցել, որ ինչ-որ առաջընթաց կա կամ ինչ-որ գործ է արվել այդ մշտադիտարկման վերաբերյալ պայմանավորվածությունը կյանքի կոչելու ուղղությամբ, միևնույն ժամանակ այն, որ համանախագահների հայտարարության մեջ հատուկ նշվում է, որ դրա շուրջ կա պայմանավորվածություն, և այն, որ դա, ի վերջո, նույնիսկ կարող է ներկայացվել որպես նախապայման հաջորդ հանդիպումից առաջ՝ արդեն դրական ազդեցություն կունենա, և մենք պետք է հետամուտ լինենք, որ անպայման մշտադիտարկումն իրականացվի:

– Հաջորդ հանդիպումից ի՞նչ սպասելիքներ ունեք, արդյո՞ք նորից շփման գծի վերաբերյալ հարցեր են քննարկվելու, թե՞ կարգավորման ինչ-որ տարբերակ:

– Ես կարծում եմ, որ այդ տեխնիկական հարցերը քննարկելու ժամանակահատվածն արդեն ավարտվել է, և մյուս հանդիպումը չի սահմանափակվելու նման խնդիրներով, այլ սեղանին լինելու է շատ կարևոր փաստաթուղթ, կարգավորման փաստաթուղթ, և այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանը ներկայացված լինի ամուր դիրքերից և Հայաստանի շահը պաշտպանվի:

Շատ կարևոր հանդիպում է լինելու: Այս դադարն էլ, որ գրանցում ենք շփման գծում, հավերժ չի կարող լինել, և մենք պետք է ուշադիր և պատրաստված լինենք, որ եթե այդ հանդիպման ելքերը լինեն ոչ շատ նպաստավոր խաղաղության համար, գոնե սահմանին մենք պատրաստված լինենք, որ ցանկացած ոտնձգություն, որի հավանականությունը, կարծում եմ, կաճի հանդիպումից հետո, մենք կարողանանք հետ մղել և արժանի պատասխան տալ հակառակորդին:

– Հետաքրքիր է՝ Դուք, որպես դիվանագետ, ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական Երևանի դիվանագիտությունը, հատկապես քառօրյա պատերազմից հետո. նախապայմաններ, հայտարարություններ և Ղարաբաղի ճանաչման հարցի շոշափում:

– Որպես դիվանագետ, ես տեսնում եմ, որ առաջին հերթին պետք է մեր պաշտպանունակությունը բարձրացնենք, բանակը պետք է զինված, պատրաստ լինի հետ մղելու ցանկացած ոտնձգություն, ցանկացած հարձակում: Երբ մարտի դաշտում կարողանանք մեզ վստահ զգալ, միայն այդ դեպքում դիվանագետները կարող են անցնել գործի, սա առաջին նախապայմանն է, իսկ երկրորդը, այսինքն՝ պատրաստվելը, բանակցություններին մասնակցելը հաջորդի մեր ուժեղ դիրքերին, և արդյունքն էլ կլինի համապատասխան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում