Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ այս տարի նշվում է ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության 25-ամյակը:
«Երկու կողմերն էլ ձգտում են փոխշահավետ դարձնել ապագա համագործակցությունը: ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև հաստատվել է ամուր համագործակցություն քաղաքական ու տնտեսական ոլորտներում:
Ադրբեջանի պետական կառույցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում twinning նախագծերի նկատմամբ: Ադրբեջանում իրականացվել են twinning 43 նախագծեր:
Այդ ցուցանիշով Ադրբեջանը զիջում է միայն Ուկրաինային: Անկախացումից ի վեր Ադրբեջանը ԵՄ-ից ստացել է 580 միլիոն եվրո: Ապագայում մեզ սպասվում է էլ ավելի մեծ թվով նախագծերի իրագործում»,- նշել է Մարդը:






































