ԱՄՆ-ի և Եվրամիության միջև տրանսատլանտյան ազատ առևտրի գոտու ստեղծումը թույլ կտա ապրանքաշրջանառությունը մեծացնել տարեկան 120 մլրդ եվրոյով: Այս մասին հայտարարել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը եվրահանձնակատար Ժոզե Բարոզուի հետ համատեղ զեկույցում, որում ամփոփվում էին «մեծ ութնյակի» գագաթնաժողովի արդյունքները:
Բրիտանական մամուլի կողմից «տնտեսական ՆԱՏՕ» անվանումը ստացած բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա հուլիսին:
ԵՄ առաջնորդների կարծիքով՝ «տնտեսական ՆԱՏՕ»-ն օգտակար կլինի ոչ միայն ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար, այլև ամբողջ աշխարհի համար:










































